Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 284 մարդ է զոհվել, ևս 2323-ը՝ վիրավորվել․ Ֆուաթ Օքթայ
11:54 - 06 փետրվարի, 2023

Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 284 մարդ է զոհվել, ևս 2323-ը՝ վիրավորվել․ Ֆուաթ Օքթայ

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 284 մարդ է զոհվել, ևս 2323-ը՝ վիրավորվել 10 նահանգներում։ Այս մասին հայտնել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ փլուզվել է 1710 շենք։

Նա հավելել է, որ Հաթայի օդանավակայանը ներկայումս փակ է թռիչքների համար՝ ասելով, որ իրենք փակել են նաև Քահրամանմարասը և Գազիանթեփը քաղաքացիական թռիչքների համար։

Նախնական երկրաշարժը զգացվել է նաև հարավարևելյան այլ նահանգներում, ներառյալ՝ Դիարբեքիրում, և հարևան երկրներում, այդ թվում՝ Լիբանանում և Սիրիայում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ երկրում 4-րդ մակարդակի ահազանգ է հնչել, որը ներառում է նաև միջազգային օգնության կոչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել