Բորելը ցավակցել և օգնություն է առաջարկել երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիային և Սիրիային
 |armtimes.com|
13:23 - 06 փետրվարի, 2023

Բորելը ցավակցել և օգնություն է առաջարկել երկրաշարժի հետևանքով տուժած Թուրքիային և Սիրիային |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային և Սիրիային՝ կապված այսօր լուսադեմին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով.

«Այսօր առավոտյան Թուրքիան և Սիրիան ցնցվել են ավերիչ երկրաշարժից, որը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել, շատերը տուժել են։

Ցավում ենք կատարվածի կապակցությամբ, մեր մտքերը Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի հետ են։ ԵՄ-ն պատրաստ է օգնել»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել