Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ
15:41 - 06 փետրվարի, 2023

Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ու ցավակցել այսօր Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ու հազարից ավելի մարդկանց կյանք խլած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

«Իմ սրտանց ցավակցություններն եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է Խաչատուրյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից մեկը 7,7 մագնիտուդով, ապա՝ 5,9 մագնիտուդով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել