Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած, օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը
16:18 - 06 փետրվարի, 2023

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած, օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը

Փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունից:

Թեժ գիծը գործում է հետևյալ հեռախոսահամարով

Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111

Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111

Էլ-փոստ՝ [email protected]

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից մեկը 7,7 մագնիտուդով, ապա՝ 5,9 մագնիտուդով։

Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանքով Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել