Հունաստանի արտգործնախարարը ցավակցել է իր թուրք գործընկերոջը
 |1lurer.am|
17:01 - 06 փետրվարի, 2023

Հունաստանի արտգործնախարարը ցավակցել է իր թուրք գործընկերոջը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայիում տեղի ունեցած ողբերգության զոհերի համար ցավակցել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ես կապվեցի իմ գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և իմ ցավակցությունները փոխանցեցի սգացող ընտանիքներին։ Պատրաստակամություն հայտնեցի նաև անհապաղ օգնություն ցուցաբերել փրկարարական աշխատանքներին ու վնասի վերացմանը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել