Թուրքիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|
09:53 - 07 փետրվարի, 2023

Թուրքիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Թուրքիայի Հաթայ նահանգի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD), գրում է Անադոլու գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 02:29-ին Յայլադագա շրջանից 50.7 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափերի մոտ։

Երկրաշարժի օջախը գտնվել է 44,17 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել