Ճապոնիան ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ |tert.am|
10:47 - 07 փետրվարի, 2023

Ճապոնիան ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ճապոնիան, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ցավալի իրողություն է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց դրա բացակայությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «Հյուսիսային տարածքների վերադարձի ազգային հանրահավաքում»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Չափազանց ցավալի է, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։

Ներկայումս ռուս-ճապոնականն հարաբերությունները ծանր վիճակում են՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։ Սակայն Ճապոնիայի կառավարությունը վճռական է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել