Ուկրաինայում պատերազմը դարի փորձություն է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար. Բայդեն |tert.am|
10:14 - 08 փետրվարի, 2023

Ուկրաինայում պատերազմը դարի փորձություն է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում ասել է, որ Ուկրաինայում պատերազմը դարի փորձություն է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար։ 

Ամերիկացի առաջնորդը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն միասնական է Կիևին աջակցելու հարցում և պատրաստ է շարունակել այն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

«Մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»,- ասել է նա՝ դիմելով Ուկրաինայի դեսպան Մարկարովային, որը, որպես պատվավոր հյուր, ներկա է ուղերձի ներկայացմանը։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում Վաշինգտոնի նպատակն է, որ այս երկիրը լինի ժողովրդավարական, անկախ և կարողանա պաշտպանվել նոր հարձակումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել