Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը
 |tert.am|
11:00 - 09 փետրվարի, 2023

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը |tert.am|

tert.am: Ելիսեյան պալատում փետրվարի 8-ի երեկոյից մինչև փետրվարի 9-ի գիշերը կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։ Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Զելենսկին զրուցել են միմյանց հետ գործնական ընթրիքի ժամանակ։ Բայց նախ նրանք հայտարարություններ են արել մամուլի համար, գրում է rfi.fr-ն։

Եվրոպացի առաջնորդների հայտարարությունների ընդհանուր ուղերձն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող և չպետք է հաղթի, Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ։ Զելենսկու ուղերձն էր՝ տվեք ավելի շատ զենք, քանի որ դրանից է կախված խաղաղությունը Եվրոպայում և ուկրաինացիների կյանքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին Փարիզ է ժամանել բրիտանական կառավարական ինքնաթիռով՝ Լոնդոնից, որտեղ նա մինչ այդ անցկացրել էր հանդիպումների հագեցած օր՝ խոսելով խորհրդարանականների հետ, հանդիպել և համատեղ մամուլի ասուլիս վարչապետ Ռիշի Սունակի հետ:

Զելենսկու ամբողջ եվրոպական ճանապարհորդությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այսօր՝ փետրվարի 9-ին, նաև ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում, նվիրված է հիմնական նպատակին՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նոր զենք ձեռք բերելուն, գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Մակրոնը, Զելենսկին և Շոլցը Ելիսեյան պալատի հանդիսությունների դահլիճ են մտել գրեթե տասը անց կեսին։

Մամուլի ճեպազրույցում առաջինը ելույթ է ունեցել հանդիպման հյուրընկալող Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին արդեն երկու անգամ եղել է այս դահլիճում. առաջին անգամ ուկրաինական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (2019 թվականի գարնանը), և երկրորդ անգամ, երբ այստեղ տեղի ունեցավ Նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովը՝ դեկտեմբեր 2019-ին:

«Բայց Պուտինը չցանկացավ, որ Դոնբասում զինված հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. հակամարտություն, որն ինքն էր կազմակերպել, և արդյունքում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց։ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում», - կրկին հիշեցրել է Մակրոնը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային: Վճռականությամբ նրան ուղեկցելու ենք մինչև հաղթանակ և իր օրինական իրավունքների վերականգնումը... Մենք կշարունակենք ջանքերը պաշտպանական մատակարարումների առումով»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Ֆրանսիայի և եվրոպական մյուս դաշնակիցների աջակցության վրա, իսկ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը ելույթ է ունեցել երրորդը, ևս վստահեցրել է Զելենսկին, որ դաշնակիցները կաջակցեն իր երկրին, այդ թվում՝ ռազմական առումով, «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»՝ հետ մղելու ռուսական ներխուժումը:

«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային: Նրան աջակցել ենք ֆինանսական, մարդասիրական և սպառազինության, ծանր հրետանու, հակաօդային պաշտպանության հարցերու, և, վերջերս որոշելով մատակարարել մարտական տանկեր, և մենք կշարունակենք դա արեք այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»,- վստահեցրել է Գերմանիայի կանցլերը:

Ինքը՝ Զելենսկին, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահից հետո, շնորհակալություն է հայտնել եվրոպական երկու երկրների ղեկավարներին «այս ամիսների ընթացքում» Ուկրաինայի հետ լինելու համար՝ հիշեցնելով, որ Մակրոնն առաջինն էր, որ որոշեց տանկեր ուղարկել Ուկրաինային, իսկ Շոլցը չափազանց արդյունավետ է մատակարարել ՀՕՊ համակարգերը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել