Վլադիկավկազ-Լարս մայրուղին եղանակային պայմանների պատճառով փակ է ծանր բեռնատարների համար
 |armenpress.am|
10:58 - 17 փետրվարի, 2023

Վլադիկավկազ-Լարս մայրուղին եղանակային պայմանների պատճառով փակ է ծանր բեռնատարների համար |armenpress.am|

armenpress.am: Ծանր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դրա պատճառը սահմանակից Վրաստանի տարածքում վատ եղանակն է, հաղորդել են  Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝  2023 թվականի փետրվարի 17-ի ժամը 06:10-ից արգելված է ծանր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել