ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են Գեղարքունիքի մարզ
11:30 - 20 փետրվարի, 2023

ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են Գեղարքունիքի մարզ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, փետրվարի 19-ին այցելել են Գեղարքունիքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
 
Վարդենիսի համայնքապետարանում  համազեկուցողներին ներկայացրել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։
 
«Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները»,- գրառման մեջ գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ։ 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ, ավելի ուշ եղել են նաև Սյունիքի մարզում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել