ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
 |armtimes.com|
10:41 - 21 փետրվարի, 2023

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։

ՄԱԿ-ի ներկայացուցչությունում և Ժնևում Հայաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգում նշվում է, որ Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։

Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44-օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել