Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ
 |armenpress.am|
17:52 - 23 փետրվարի, 2023

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Հալեպ քաղաք:

Հալեպի օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը: 

ՀՀ ԱԳ նախարարը շրջայց կկատարի աղետի գոտում:

Մինչ Հալեպ ժամանելը, Արարատ Միրզոյանը  եղել է Դամասկոսում, որտեղ հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի և նախագահի հետ:

Արարատ Միրզոյանը Սիրիա է մեկնել հումանիտար աջակցության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել