Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա. Լեհաստանի ՊՆ |tert.am|
17:14 - 24 փետրվարի, 2023

Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա. Լեհաստանի ՊՆ |tert.am|

tert.am: Ուկրաինան արդեն ստացել է առաջին Leopard 2 տանկերը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, գրում է korrespondent.net-ը:

«Լեհական Leopard առաջին տանկերը ժամանել են Ուկրաինա»,- ասել է Բլաշչակը Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել էր նախագահ Անջեյ Դուդան։

Իր հերթին, Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պետր Մյուլերը Twitter-ում նույնպես հայտնել է, որ առաջին Leopard տանկերն Ուկրաինա են ժամանել այն օրը, երբ վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ժամանել է Կիև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել