Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքները  ՌԴ-ին ռազմական օգնության մեղադրանքների պատճառով
 |news.am|
14:04 - 27 փետրվարի, 2023

Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքները ՌԴ-ին ռազմական օգնության մեղադրանքների պատճառով |news.am|

news.am: Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Պեկինը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքները եւ ճնշումը չին-ռուսական հարաբերությունների վրա՝ այն մեղադրանքով, որ Ռուսաստանի բանակն, իբր, զինվում է չինական սպառազինությամբ։

Դիվանագետն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները անընդհատ Ուկրաինա է մատակարարում  մահասփյուռ զենք, ինչպես նաեւ, չհետեւելով Չինաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին, զենք է վաճառում Թայվանին։

Մաո Նինն ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է աշխարհին բացատրություններ ներկայացնի այս առիթով։

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարել էր, որ եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել