Վերջին 10 տարում առաջին անգամ Թուրքիա է ժամանել Եգիպտոսի ԱԳ նախարարը
 |armtimes.com|
09:42 - 28 փետրվարի, 2023

Վերջին 10 տարում առաջին անգամ Թուրքիա է ժամանել Եգիպտոսի ԱԳ նախարարը |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 27-ին ընդունել է Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրիին։ Վերջինս այցելել է Ադանա և Մերսին։

Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ ընկերությունն ու եղբայրությունը դժվար ժամանակներում են երևում։

Խոսելով թուրք-եգիպտական հարաբերությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև 2022-ի նոյեմբերին Կատարում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ՝ Թուրքիայի առաջին դիվանագետն ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերությունների պատմությունում։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ երկարատև խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը ոչ միայն երկու երկրների, այլևս ողջ տարածաշրջանի համար է կարևոր ու շահավետ։

Նշենք, որ Եգիպտոսի ոչ մի արտգործնախարար վերջին 10 տարիներին Թուրքիա չէր այցելել, և սա արտգործնախարարի մակարդակով առաջին այցելությունն էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել