Արցախում քաղաքացիները ավտոերթ կիրականացնեն դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր
22:17 - 06 մարտի, 2023

Արցախում քաղաքացիները ավտոերթ կիրականացնեն դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մենք՝ Արցախի հանրությունս, այլևս իրավունք չունենք լռելու:

Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները և ռուս խաղաղապահների պայմանագրի պարտավորությունները չկատարելը՝ մեզ՝ Արցախցիներիս, այլևս ստիպում է չլռել և ներկայացնել մեր պահանջները:

Երեկվա՝ 2023 թվականի մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, որն է ՝

Ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ 

Վաղը՝ մարտի 7-ին, մեր սպանված քաղաքացիների հուղարկավորությունից հետո մենք՝ Արցախի քաղաքացիներս, ժամը 15:00-ին հավաքվում ենք «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ և ավտոերթով շարժվում դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր՝ օդանավակայան՝ արտահայտելու մեր դիրքորոշումը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել