Արցախում մի խումբ քաղաքացիներ արգելափակել են ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքը
17:28 - 07 մարտի, 2023

Արցախում մի խումբ քաղաքացիներ արգելափակել են ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքը

Արցախցի մի խումբ ցուցարարներ այսօր ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք մի քանի ժամով պետք է արգելափակեին նրանց ելքն ու մուտքը։ Ցուցարարները սպասում էին, որ խաղաղապահների կողմից ինչ-որ ներկայացուցիչ մոտենա, եւ իրենք ներկայացնեն իրենց պահանջները այն է՝ ապահովել արցախցիների խաղաղ ու անվտանգ կյանքը։

Ցուցարարների ու խաղաղապահների միջեւ միջադեպ տեղի ունեցավ, քանի որ ցուցարարներից մեկը ավտոմեքենայով արգելափակել էր մուտքը, իսկ խաղաղապահները փորձում էին հեռացնել այն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել