Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինան |hetq.am|
12:49 - 09 մարտի, 2023

Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինան |hetq.am|

hetq.am: Մարտի 9-ի վաղ առավոտյան ռուսական զինուժը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։ Նախնական տվյալներով՝ կա 5 զոհ։

Տեղական իշխանություններն ու լրատվամիջոցները հայտնել են Կիևում, Օդեսայում, Նիկոլաևում, Դնեպրում, Խարկովում, Զապորոժյեում, Ժիտոմիրում, Կիևի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկու և Տերնոպոլի մարզերում պայթյունների մասին։ Երկրի բազմաթիվ հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։

Խարկովի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ ռուսական զինուժը մոտ 15 հարված է հասցրել Խարկովին ու նրա շրջակայքին՝ թիրախավորելով կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները։ Նախնական տվյալներով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա։ Տուժածների վերաբերյալ դեռևս տվյալներ չկան։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի և Սվյատոշինսկի շրջաններում մի քանի պայթյունների մասին։ Դրանց հետևանքով տուժել է երկու մարդ, այրվել են բնակելի շենքի բակերից մեկում կանգնած ավտոմեքենաները։

Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել