Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պահանջին

 |factor.am|
18:42 - 10 մարտի, 2023

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պահանջին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու պահանջին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Լաչինի միջանցքը, իբր, փակ չէ, և որ Բաքուն «ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհով անարգել երթևեկությունն ապահովելու համար»։

«Սահմանային անցակետի ստեղծումն անհրաժեշտ է թափանցիկություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասել է նա։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր փակ Լաչինի միջանցքի սկզբնամաս ու պահանջել բացել այն։

«Լաչինի միջանցքն արդեն երեք ամիս փակ է նորմալ երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը զեկուցեց շարունակվող արգելափակման հետևանքների մասին, այդ թվում՝ հարյուրավոր բաժանված ընտանիքների համար: Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի»,- այցելությունից հետո գրել էր դեսպանը թվիթերյան իր էջում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել