Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ
 |armenpress.am|
11:44 - 11 մարտի, 2023

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: Դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում:

«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը:

Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել