ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում
21:11 - 11 մարտի, 2023

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին մարտի 11-ի տեղեկագրում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Մարտակերտի շրջանում:

«Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը», -  նշված է տեղեկագրում։

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարդակերտի և Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։

Զորակազմը ապահովել է մարդասիրական բեռով իր ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել էին հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել