Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
17:43 - 13 մարտի, 2023

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը ջերմությամբ են հիշել ս.թ. փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել