Վատիկանն Ուկրաինայի հարցով բանակցությունների ամենահարմար վայրն է. Իտալիայի վարչապետ |tert.am|
10:09 - 14 մարտի, 2023

Վատիկանն Ուկրաինայի հարցով բանակցությունների ամենահարմար վայրն է. Իտալիայի վարչապետ |tert.am|

tert.am: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Վատիկանը ամենահարմար վայրն է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր ինքնապաշտպանվում են: Բանակցությունների համար մեզ անհրաժեշտ է ուժերի հավասարակշռություն: Կարծում եմ, որ Սուրբ Աթոռը լավագույնս հարմար է բանակցությունների համար, Իտալիան աջակցում է դրան»,- ասել է նա:

Դեկտեմբերին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել էր, որ Սուրբ Աթոռը պատրաստ է Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցությունների հանդիպման վայր դառնալ։ Միաժամանակ նա կարծիք էր հայտնել, որ երկխոսությունը պետք է սկսել առանց նախապայմանների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել