Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի կողմից «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը
 |azatutyun.am|
16:15 - 15 մարտի, 2023

Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի կողմից «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անընդունելի են Հայաստանի վարչապետի կողմից Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը միջամտելու փորձերը, «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը, հայտարարել է գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն:

Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետի նախօրեի հայտարարություններին, կրկին պնդել է՝ «հայ բնակչության վերաինտեգրման քննարկումը Ադրբեջանի ներքին գործն է»։ «Օտար պետությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ դրանում», - հավելել է Հաջիզադեն:

«Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայկական ծագման բնակչության իրավունքները երբեք չեն կարող բարձր լինել շրջանի ադրբեջանական բնակչության իրավունքներից», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հայտարարության մեջ նշվում է, թե «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է հաշտության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող կետերին»։

«Հայաստանը թաքցնում է այդ ոչ կառուցողական մոտեցումները և առաջ քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմները» և «Միջազգային երաշխիքային հաստատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել