«Պատերազմը չպետք է սովորական երևույթ դառնա». Զելենսկի |tert.am|
13:15 - 22 հունիսի, 2019

«Պատերազմը չպետք է սովորական երևույթ դառնա». Զելենսկի |tert.am|

tert.am: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմն ուկրաինացիների հաջորդ սերնդի համար սովորական երևույթ չդառնա: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրիաինայում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի օրը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մեր տներ ներխուժեց, դրանից ի վեր գրավել է Ուկրաինայի ամբողջ տարածքը: Այն մտել է յուրաքանչյուր ընտանիք, առնչվել յուրաքանչյուր մարդկային ճակատագրի հետ: Մենք պետք է հիշենք այդ սարսափելի տարիները և այն մարդկանց սխրանքները, որոնք պաշտպանել են մեր երկիրը»,- ասել է Զելենսկին՝ հիշատակելով 1941-ի հունիսի 22-ին Կիևի ռմբակոծությունը:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատերազմը միայն արյուն, վիշտ և տառապանք է բերում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել