ԱՄՆ Պետդեպն անհանգստացած է Ադրբեջանում քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքի կապակցությամբ
 |factor.am|
14:56 - 17 մարտի, 2023

ԱՄՆ Պետդեպն անհանգստացած է Ադրբեջանում քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքի կապակցությամբ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն անհանգստացած է Քաղաքական կուսակցությունների մասին Ադրբեջանում ընդունված վերջին օրենքի առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ։

«ԱՄՆ-ն անհանգստացած է  Ադրբեջանի կողմից Քաղաքական կուսակցությունների մասին վերջին օրենքի կապակցությամբ Մենք կոչ ենք անում իշխանությւոններին՝ հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ միավորումների»,- ասվում է Փրայսի գրառման մեջ։

Նշենք, որ վերջերս Ադրբեջանում ընդունվել է նոր օրեք, որը սահմանափակում է ընդդիմության գործունեության՝ առանց այն էլ սահմանափակ տարածքը։

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը քննադատել են նոր օրենքը՝ նշելով, որ այն «ներդնում է մի շարք նոր խնդրահարույց դրույթներ, որոնք զսպող ազդեցություն ունեն երկրում բազմակարծության վրա»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել