Սի Ծինփինը պետական ​​այցով ժամանել է Մոսկվա
 |shantnews.am|
14:26 - 20 մարտի, 2023

Սի Ծինփինը պետական ​​այցով ժամանել է Մոսկվա |shantnews.am|

shantnews.am:Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով ժամանել է Մոսկվա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Չինաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։

Չինաստանի ղեկավարը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա Չինաստանի ղեկավարի առաջին միջազգային այցն է երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո, այն կտևի մարտի 20-ից 22-ը։

Պեկինը ակնկալում է, որ այցը կամրապնդի երկու երկրների միջև փոխվստահությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինի խոսքով` այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել