ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության հարցեր
17:10 - 22 մարտի, 2023

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 22-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը:

Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգության այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել