Պուտինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Բարեկամության շքանշանով |tert.am|
06:13 - 23 նոյեմբերի, 2019

Պուտինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Բարեկամության շքանշանով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Բարեկամության շքանշան է հանձնել՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: Այս մասին գրում է ria.ru-ն։

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սա գիտակցված որոշում է և հանձնման պատճառը միայն այն չէ, որ Դուք այստեղ եք և, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն եք։ Ամենևին, սա կապված է ձեր աշխատանքի հետ, ձեր գործունեության, միջպետական կապերն այնպիսի բարձր մակարդակի վրա պահելու հետ, ինչպիսին դրանք այսօր են, և մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ շքանշանի անվանումն արտացոլում է այն, ինչ անում է Մեհրիբան Ալիևան՝ ռուս-ադրբեջանական կապերի ամրապնդման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել