Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող այս գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ ԱՀ գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը: Այս սադրիչ գործողությունները բացահայտում են նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը։ [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր։ [ՀՀ ԿԸՀ]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։ ԱՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։ [ՀՀ ԱԳՆ]
Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում։ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին։ Դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները: [Ալիևը՝ Էրդողանի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելիս] |tert.am|
ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք: Հունիսի 14-ին Վ. Վ.-ն ու Շ. Դ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել:
Հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ արեց հավաքվել Երևանում: Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից, և դա էր պատճառը, որ նախարար Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները: [Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով գաղտնալսված հեռախոսազրույցին]
Մենք պատրաստվում ենք դատի տալ, և երկրորդը մանրամասնորեն հետաքրքրվել և հանրությանը ներկայացնել՝ արդյո՞ք կա նման իրավունք, որ վարչապետի պաշտոնակատարին, այժմ թեկնածուին ուղեկցեն նախ այդքան պետական ծառայության մեքենաներ, դրսևորեն նման վարք, վտանգեն սեփական երկրի քաղաքացիների կյանքը, որին իրենք կոչված են ի պաշտոնե պաշտպանելու։ Հետևանքների մասին կտեղեկացնենք բոլորին։ [«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝Երեւան-Կապան մայրուղում տեղի ունեցած միջադեպի մասին] Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը գրեթե հարվածել էր «5165» շարժման առաջնորդի ավտոմեքենային:
Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում: Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր: [Արցախի ԱԺ]
Շատ երկար ժամանակ է ինչ խոսվում է հարևան բարեկամ պետությունների հարաբերությունների պայմանագրային ձևակերպումների մասին, մենք չունենք պայմանագրային ձևակերպումներ մի շարք շատ կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես Վրաստանի հետ։ Նաև այս պատճառով էր, որ պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի սարսափելի, անհասկանալի իրավիճակ, երբ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, այդ թվում հումանիտար բեռների փոխադրման համար։[«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]
#armvote2021. Լեռնային Ղարաբաղ և արտաքին հարաբերություններ [«Ազատ հայրենիք» դաշինք]
23:59 - 15 հունիսի, 2021#armvote2021. Լեռնային Ղարաբաղ և արտաքին հարաբերություններ [5165 ազգային պահպանողական շարժում]
23:57 - 15 հունիսի, 2021#armvote2021․ ԼՂ հակամարտություն և արտաքին հարաբերություններ [«Միասնական հայրենիք» կուսակցություն]
23:56 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Արդար Հայաստան» կուսակցություն]
23:45 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]
23:22 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Պատիվ ունեմ» դաշինք]
23:21 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն]
23:20 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [Շիրինյան - Բաբաջանյան դաշինք]
23:19 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]
23:17 - 15 հունիսի, 2021#armvote2021. Հետպատերազմյան վերականգնում [Հայաստանի եվրոպական կուսակցություն]
23:16 - 15 հունիսի, 2021#armvote2021. Լեռնային Ղարաբաղ և արտաքին հարաբերություններ [«Ազատ հայրենիք» դաշինք]
23:59 - 15 հունիսի, 2021#armvote2021. Լեռնային Ղարաբաղ և արտաքին հարաբերություններ [5165 ազգային պահպանողական շարժում]
23:57 - 15 հունիսի, 2021#armvote2021․ ԼՂ հակամարտություն և արտաքին հարաբերություններ [«Միասնական հայրենիք» կուսակցություն]
23:56 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Արդար Հայաստան» կուսակցություն]
23:45 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]
23:22 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Պատիվ ունեմ» դաշինք]
23:21 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն]
23:20 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [Շիրինյան - Բաբաջանյան դաշինք]
23:19 - 15 հունիսի, 2021#armvote2021․ Ներքին քաղաքականություն [«Լուսավոր Հայաստան» կուսակցություն]
23:17 - 15 հունիսի, 2021#armvote2021. Հետպատերազմյան վերականգնում [Հայաստանի եվրոպական կուսակցություն]
23:16 - 15 հունիսի, 2021