Շրջանառվում է վիդեո, ըստ որի՝ ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի: Հերքում ենք տեղեկությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։ Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը: Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ՝ վնասվածք ստանալուն։ [ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբ]
Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54-ին։ [ՀԷՑ] |armenpress.am|
Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը: [ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբ]
ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը 650 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 500, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 45։ Առաջին եռյակում են ՔՊ-ն՝ 163 ձայնով, «Հայաստան» դաշինքը՝ 135 ձայնով և ՀԱԿ-ը՝ 43 ձայնով։ Այս արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Համակարգային խնդիր է եղել, ընդ որում ՀԷՑ-ի իրավասությունից դուրս է եղել։ Այլ հարցերի համար խնդրում ենք ուղարկել գրավոր հարցում։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀԷՑ հասարակայնության հետ կապերի բաժնից` մեկնաբանելով ՀՀ մի շարք քաղաքներում տեղի ունեցած հոսանքազրկումների մասին լուրերը։ Հարցին, թե որոնք են ՀԷՑ-ի իրավասությունից դուրս գտնվող խնդիրները, աշխատակիցը պատասխանեց, որ այս պահին հավելյալ ինֆորմացիա չի կարող տրամադրել։
«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։ [ՀՀ ոստիկանություն]
Հանրապետության՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2․593,572 է․ քվեարկությանը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 1․281․174-ը կամ 49․4%։ Տվյալը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ դրանք ստացվել են էլեկտրոնային տարբերակով։
Բոլոր կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից մուծվել է 1 մլրդ 370 մլն 673 հազար 654.5 դրամ, որից ծախսվել է 1 մլրդ 169 մլն 256 հազար 822.4 դրամը: Մնացորդ առկա է 201 մլն 416 հազար 832.1 դրամ։ [ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյան] |1lurer.am|
Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել: Հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը: [ՔԿ]
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության դիտորդները ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկության առաջին 9 ժամերին լուրջ խախտումներ չեն արձանագրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին։ Նրա խոսքով՝ ընտրական պրոցեսը բավական հանգիստ է անցել 17։00-ի տվյալներով։ |factor.am|
Հոլովակում տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը․ ՔՈ-ն հերքում է լուրը, թե Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցության ներկայացուցչի
23:54 - 20 հունիսի, 2021ՔՊ-ն առաջատարն է, «Հայաստան» դաշինքը՝ երկրորդը․ 10/22 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:49 - 20 հունիսի, 2021Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը |armenpress.am|
23:17 - 20 հունիսի, 2021Խոչընդոտել են Սուրեն Սահակյանի մուտքը ընտրատեղամաս․ Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել
23:08 - 20 հունիսի, 2021Ժամը 21:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿ
22:43 - 20 հունիսի, 2021ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները
22:22 - 20 հունիսի, 2021ՀԷՑ-ի իրավասությունից դուրս համակարգային խնդիր է եղել․ ՀԷՑ
22:21 - 20 հունիսի, 2021Լեռնամերձ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը |hetq.am|
21:57 - 20 հունիսի, 2021ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները |armenpress.am|
21:46 - 20 հունիսի, 2021Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը
21:35 - 20 հունիսի, 2021Հոլովակում տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը․ ՔՈ-ն հերքում է լուրը, թե Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցության ներկայացուցչի
23:54 - 20 հունիսի, 2021ՔՊ-ն առաջատարն է, «Հայաստան» դաշինքը՝ երկրորդը․ 10/22 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:49 - 20 հունիսի, 2021Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը |armenpress.am|
23:17 - 20 հունիսի, 2021Խոչընդոտել են Սուրեն Սահակյանի մուտքը ընտրատեղամաս․ Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել
23:08 - 20 հունիսի, 2021Ժամը 21:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 66 նյութ. ՔԿ
22:43 - 20 հունիսի, 2021ՔՊ-ն ունի 163 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 135, ՀԱԿ-ը՝ 43․ հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները
22:22 - 20 հունիսի, 2021ՀԷՑ-ի իրավասությունից դուրս համակարգային խնդիր է եղել․ ՀԷՑ
22:21 - 20 հունիսի, 2021Լեռնամերձ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը |hetq.am|
21:57 - 20 հունիսի, 2021ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները |armenpress.am|
21:46 - 20 հունիսի, 2021Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների․ ՄԻՊ պարզաբանումը
21:35 - 20 հունիսի, 2021