Ես ասում էի ձեզ, որ չի լինելու հետընտրական պրոցես, և հետընտրական պրոցես չկա ու չի լինելու, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել օրինական, արդար, և ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Ժողովրդի կայացրած որոշման հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։ Մեր իրավապահ մարմինները, ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն, դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, մեր իրավապահ մարմինները, դատարաններն իսկապես բարձր մակարդակով ապահովեցին ՀՀ ժողովրդի ազատ ընտրելու իրավունքը և հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյան]
Հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ, միջազգային և տեղական բոլոր դիտորդների համաձայն, համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական։ Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, որ այս ընտրությունների ընթացքում կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն։ Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետը հետևյալն է․ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը։ Առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ վերջ դնենք հայհոյախոսությանը։ [Նիկոլ Փաշինյան]
Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը դեռևս նույնն է, բայց եռակողմ համատեղ աշխատանք է տարվում: Սա բավական լավ լուծում է՝ եղած պայթյունավտանգ իրավիճակին համահունչ, որ չունենանք ծեծկռտուք, կրակոցներ, միջադեպեր: Երկու կողմն էլ հետ կքաշվեն, սահմանին կայունություն կունենանք, որից հետո մնացած գործընթացները կշարունակվեն։ [Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար Գնել Սանոսյան] |24news.am|
Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումներն իրականանան: Ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո'չ եմ անում ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի շահերից: Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն հզոր պետության։ [«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայան]
Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ ահազանգեր, նամակներ ու բողոքներ ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում ու բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ այլ հարցեր։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնմանը։ Ու հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար ահաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները։ [ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան]
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միեւնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։ Պարոն Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում Է քաղաքական երանգներ։ [Փաստաբան Էրիկ Ալեքսանյան]
2021 թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում՝ նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: [ՔԿ]
Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռաոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վերջինս շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։ [ՀՀ ՊՆ]
Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներընտրական ցուցակներում ընդգրկված մի քանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: [Գլխավոր դատախազությունը բացահայտել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր]
Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։ Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։ Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։ [ «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը]
Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» դակիչ․ «Հայաստան» դաշինք
23:09 - 21 հունիսի, 2021Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր դարաշրջանի մասին |tert.am|
22:58 - 21 հունիսի, 2021Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում․ Էրդողան |tert.am|
22:38 - 21 հունիսի, 2021Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն․ Նիկոլ Փաշինյան
22:26 - 21 հունիսի, 2021Արցախի նախագահի հրաժարականը պահանջողները մտադիր են ակցիա իրականացնել նաև վաղը |factor.am|
22:23 - 21 հունիսի, 2021Հույս ունեմ՝ այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ Նիկոլ Փաշինյան
21:49 - 21 հունիսի, 2021Ռուս դիրքապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ և՛ թշնամին է զորքը հետ քաշելու, և՛ մենք |24news.am|
21:38 - 21 հունիսի, 2021Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին. Սամվել Բաբայան
21:18 - 21 հունիսի, 2021Պահանջում եմ բոլոր գործատուներին, ովքեր կատարել են քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները․ Սուրեն Պապիկյան
21:03 - 21 հունիսի, 2021Եկեք լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն
20:42 - 21 հունիսի, 2021Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» դակիչ․ «Հայաստան» դաշինք

20:42 - 21 հունիսի, 2021