Ժամը 18:10-ից մինչև 18:50-ը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ [ՊՆ]
Եթե այս պահին ինքդ չես կարող քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը, սահմանային միջադեպերը բացառելու համար, ապա այո՛, ռուս սահմանապահների տեղակայումը լավ է, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, ապա սա լավ երևույթ չէ։ Պետությունը փաստացի իր սահմանային վերահսկողությունը ամբողջությամբ հանձնում է երրորդ պետությանը։ Սա, իհարկե, խոսում է ինքնիշխանության նվազման մասին։ [Քաղաքագետ Նարեկ Գալստյան]
«Fly Armenia Airways» ավիաընկերությունը դատի է տվել իր ավապարկում գրանցված ու փետրվարի 20-ին Թեհրանում վայրէջք կատարած «Boeing 737-300» ինքնաթիռի սեփականատեր շվեյցարական ընկերությանը: «Fly Armenia Airways»-ը պնդում է, որ ինքնաթիռը Թեհրան է տեղափոխվել առանց իր գիտության եւ թույլտվության: Հայկական փոխադրողի գրասենյակից հայտնում են, որ ավիաընկերությունը տուժել է այդ հանցավոր գործունեության հետեւանքով եւ իր հնարավորության սահմաններում նախաքննության մարմնին տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները եւ փաստաթղթերը։ |hetq.am|
Այն հիվանդները, որոնք որ այժմ մեր հիվանդանոցում են, անհանգստացած են այն մեղադրանքների համար, որոնք երեկ հնչեցին։ Տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ: Այն գումարները, որի մասին խոսվում է, ունեն իրենց պատասխանները: Մենք պաշտոնական որևէ գրություն չենք ստացել, որին ի պատասխան այսօր պիտի հնչեն մեր փաստերը, թվերը և արգումենտները: Դրանք կլինեն ավելի ուշ, եթե լինի առիթը: [Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյան]
Հուլիսի 31-ին՝ ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։ [ՀՀ ՊՆ]
Առողջապահության նախարարին կից, COVID-19-ի դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպմանը անդրադարձել են նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18-ից բարձր անձինք, 18-ից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսհաստատություններ հաճախող 18-ից բարձր սովորողները պետք է ներկայացնեն կա՛մ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ 14 օրը մեկ՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: [ՀՀ ԱՆ]
Հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում: Երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 6 մահվան դեպք:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով և անցավ քառորդ եզրափակիչ։ |armenpress.am|
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Որպես հրատապ խնդիր վարչապետը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։ Փիթըր Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի խնդիրների կարգավորման ուղղությամբ։[ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Սահմանապահներ կարող են կանգնել հստակ ճշտված սահմանի երկայնքով, այսինքն՝ այն պահից սկսած, երբ որեւէ գծով կանգնեն ռուս սահմանապահները, դա հետագայում դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը, իսկ Ադրբեջանն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, այս փուլում հետ չի քաշվելու այն հատվածներից, որտեղ խորացել է․ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածների մասին է, այլ նաեւ այլ տարածքների, որտեղ հակառակորդն առաջ է եկել դեռ 90-ականներին․ «Եթե հիմա այդ երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները, դա դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը»։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են արձակվել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ հայկական կողմից տուժածներ չկան
23:50 - 31 հուլիսի, 2021Էրդողանը հայտարարել է Թուրքիայում անտառներ հրկիզելու համար կասկածվողի ձերբակալման մասին |tert.am|
23:16 - 31 հուլիսի, 2021Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
22:23 - 31 հուլիսի, 2021Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան
21:23 - 31 հուլիսի, 2021Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի |tert.am|
19:34 - 31 հուլիսի, 2021Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը |armenpress.am|
19:30 - 31 հուլիսի, 2021ՌԴ-ում Սու-35Ս է կործանվել. ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը |tert.am|
18:38 - 31 հուլիսի, 2021ԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք |armenpress.am|
17:48 - 31 հուլիսի, 2021Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Աբգար Բուդաղյանին
17:34 - 31 հուլիսի, 2021Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված օդանավի շվեյցարական սեփականատիրոջը |hetq.am|
17:06 - 31 հուլիսի, 2021Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են արձակվել թիկունքային ապահովման մեքենայի վրա․ հայկական կողմից տուժածներ չկան
23:50 - 31 հուլիսի, 2021Էրդողանը հայտարարել է Թուրքիայում անտառներ հրկիզելու համար կասկածվողի ձերբակալման մասին |tert.am|
23:16 - 31 հուլիսի, 2021Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
22:23 - 31 հուլիսի, 2021Սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ երրորդ պետությանը հանձնելը խոսում է ինքնիշխանության նվազման մասին․ Նարեկ Գալստյան
21:23 - 31 հուլիսի, 2021Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի |tert.am|
19:34 - 31 հուլիսի, 2021Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը |armenpress.am|
19:30 - 31 հուլիսի, 2021ՌԴ-ում Սու-35Ս է կործանվել. ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը |tert.am|
18:38 - 31 հուլիսի, 2021ԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք |armenpress.am|
17:48 - 31 հուլիսի, 2021Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Աբգար Բուդաղյանին
17:34 - 31 հուլիսի, 2021Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված օդանավի շվեյցարական սեփականատիրոջը |hetq.am|
17:06 - 31 հուլիսի, 2021