Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ ՀՀ-ն պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: [ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն։ Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում: Ընդհանուր առմամաբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից այսօր տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1629 աճյուն: [ԱՀ ԱԻՊԾ]
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված։ [Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյան] |armenpress.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է ՀՀ-ին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին:
Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ռուսական Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանել է եզրափակիչ գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։ «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – ասել է Ալեքսանյանը։ |lragir.am|
Տոկիոյի Խաղերի 109 կգ քաշային կարգում գրանցած արդյունքը կապում եմ իմ սխալների հետ: Շատ դժվարությամբ եմ քաշս գցում, արագ գցել չի ստացվում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ էլ մյուսները: Պարզապես թույլ էի զգում այսօր ինձ: Չստացվեց: Այսօր այդ օրը չէր։ [Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում] |armenpress.am|
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: «Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա, անհամատեղելի են երկու պաշտոնները: Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը: |armenpress.am|
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Դեսպանին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում: [ՀՀ ՊՆ]
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջուրաևը։ |armsport.am|
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցով Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Նա շեշտեց, որ ՀՀ-ն շատ գնահատում է իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը, որը գաղտնիք չէ, որ բավականին մեծ աջակցություն է ցուցաբերել: «Բայց մեր գործողությունները կապված են տարբեր իրավիճակների հետ: Մեր արտաքին քաղաքականության վարման ոճն այն է, որ մենք չենք պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերություն կառուցել՝ ի հաշիվ այլ երկրի»։ |armenpress.am|
Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում |armenpress.am|
22:15 - 03 օգոստոսի, 2021Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան
21:20 - 03 օգոստոսի, 2021ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին
21:07 - 03 օգոստոսի, 2021Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|
20:42 - 03 օգոստոսի, 2021Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել, բայց հետ են կանգնել խոստումից․ Չավուշօղլու |azatutyun.am|
20:38 - 03 օգոստոսի, 2021Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ» |tert.am|
20:24 - 03 օգոստոսի, 2021Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում
20:23 - 03 օգոստոսի, 2021Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|
20:18 - 03 օգոստոսի, 2021Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
20:11 - 03 օգոստոսի, 2021Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով |armenpress.am|
20:06 - 03 օգոստոսի, 2021Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում |armenpress.am|
22:15 - 03 օգոստոսի, 2021Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան
21:20 - 03 օգոստոսի, 2021ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին
21:07 - 03 օգոստոսի, 2021Պենտագոնի անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է գերատեսչության հարևանությամբ հրաձգություն իրականացնողին. իրավիճակն անվտանգ է |tert.am|
20:42 - 03 օգոստոսի, 2021Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել, բայց հետ են կանգնել խոստումից․ Չավուշօղլու |azatutyun.am|
20:38 - 03 օգոստոսի, 2021Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ» |tert.am|
20:24 - 03 օգոստոսի, 2021Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը Կարմիր Շուկա-Շեխեր հատվածում
20:23 - 03 օգոստոսի, 2021Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք |hetq.am|
20:18 - 03 օգոստոսի, 2021Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
20:11 - 03 օգոստոսի, 2021Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով |armenpress.am|
20:06 - 03 օգոստոսի, 2021