Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: [Արցախի ԱԻՊԾ]
Թեև պաշտոնական գրությամբ խուսափում են հարցին լիարժեք պատասխան տրամադրել, սակայն ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետի հետ զրույցի և կայքում առկա քարտեզի հիման վրա կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մանիպուլյատիվ հայտարարություններ է արել, քանի որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի նախագիծը նախնական է, իսկ երթուղին նախագծվել է հաշվի առնելով օպտիմալ լուծումները։ Մասնավորապես՝ ըստ նախնական նախագծի՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, հստակ չեն միայն ճանապարհի անցկացման տեխնիկական լուծումները, իսկ Որոտան-Շուռնուխ հատվածի թունելը կառուցվելու է հաշվի առնելով ավտոճանապարհի բարձրությունն ու այլ անհարմարություններ։
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին ու նրա գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Արցախի շուրջ տիրող իրավիճակին ու տեղահանված արցախցիներին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև հետպատերազմական Արցախում առկա խնդիրներին։ Ներկայացուցչություն այցի երկրորդ հատվածում բարոնուհի Քոքսը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող տեղահանված արցախցիների ու 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորական ու քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ [ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն]
Հայաստանում լրացել են մի քանի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները․ այդ համայնքներում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ընտրությունները տեղի կունենան 2021թ․ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին։ Հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Դիլիջան խոշորացված համայնքներում, ինչպես նաեւ Գյումրիում։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել տասը քաղաքական ուժեր, Գորիսում՝ չորս, Տաթևում՝ երեք, Տեղ համայնքում՝ երկու, Մեղրիում՝ երեք, իսկ Դիլիջանում՝ հինգ։
Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով․ «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի՝ Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»։ |tert.am|
Արմեն Սարգսյանի հրամանագրով Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Արթուր Ղազինյանին 3-րդ անգամ չընտրեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
«EDU VAN HUB»-ը հայկական կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է շրջել գյուղերով և պատանիներին մեդիակրթություն տալ։ Նախաձեռնությունն արդեն եղել է Հայաստանի երկու մարզերում, այնուհետև մեքենայով հասել է մինչև Ուկրաինա և ուկրաինացի պատանիների համար ևս դասեր ունեցել։ Այժմ նախաձեռնության նպատակը Հայաստանի բոլոր մարզերում շրջելն է, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներ հայկական կրթական բրենդով հասնելը։
Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Այս մասին նշում է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը Սյունիքից։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել են վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները։ Թղթակցի խոսքով՝ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։ |civilnet.am|
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին
23:05 - 13 սեպտեմբերի, 2021Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն |armenpress.am|
22:59 - 13 սեպտեմբերի, 2021Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները անցկացրել են գործնական հրաձգության պարապմունքներ
22:55 - 13 սեպտեմբերի, 2021Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները
22:50 - 13 սեպտեմբերի, 2021Էկվադորում անօդաչուներով հարձակում է կազմակերպվել բանտի վրա |armenpress.am|
22:47 - 13 սեպտեմբերի, 2021«Թալիբան»-ը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ |factor.am|
21:29 - 13 սեպտեմբերի, 2021Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Թուրքիայում հանդիպումներ է ունեցել ԳՇ և հատուկ նշանակության ուժերի ղեկավարների հետ |tert.am|
21:26 - 13 սեպտեմբերի, 2021Ռազմիկ Խումարյանը նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ
21:23 - 13 սեպտեմբերի, 2021Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք
21:21 - 13 սեպտեմբերի, 2021Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը
21:02 - 13 սեպտեմբերի, 2021Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին

21:02 - 13 սեպտեմբերի, 2021