ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։ Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը: Նրանք փոխանցել են ԱՄՆ-ի հանձնառությունը ՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու ՀՀ-ին և Ադրբեջանին լուծել ԼՂ հակամարտությանը վերաբերող խնդիրները։ |armenpress.am|
Ստրասբուրգում ընդունվեց ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Վեհաժողովը նշում է, որ երկու երկրները 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար 2020թ․պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա ԵԽ-ի կողմից: Այն ընդգծում է ՄԻԵԴ-ի փոխանցած մտահոգությունները` կապված գերեվարված 188 հայերի հետ։ Ուստի, Նախարարների կոմիտեին առաջարկվում է հետևել ծանուցմանը և նպաստել հարցի լուծմանը։ [«Իմ քայլը» խմբ. պատգամավոր Ռուբեն Ռուբինյան]
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ: [Արման Մուսինյան]
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ: «Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց: |tert.am|
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ին, մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Ֆրանսիան ջանք չի խնայի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով։ [ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն]
Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա։ Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ, սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը։ [Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու] |azatutyun.am|
Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25–ին, Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են իրենց երկրի դրոշը։ Այս մասին ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։ Ավելի վաղ համացանցում լուրեր էին պտտվել, թե հայկական կողմը դիրքեր է զիջել այս ուղղությամբ։ |news.am|
Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո։ [ԱԳՆ]
Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերով Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ: Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում: Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրգործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: [Գլխավոր դատախազություն]
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին։ Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին։ [Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն]
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը |armenpress.am|
23:22 - 27 սեպտեմբերի, 2021ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև
22:06 - 27 սեպտեմբերի, 2021ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում
21:44 - 27 սեպտեմբերի, 2021ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները
20:23 - 27 սեպտեմբերի, 2021Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
20:05 - 27 սեպտեմբերի, 2021Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին
19:08 - 27 սեպտեմբերի, 2021«ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը |tert.am|
18:33 - 27 սեպտեմբերի, 2021Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
18:13 - 27 սեպտեմբերի, 2021Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
17:55 - 27 սեպտեմբերի, 2021Խնդրում ենք զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումներին պաշտպանության նախարարի, ԳՇ պետին մասնակցությունն ապահովելու նպատակով դիմումները ներկայացնել միջոցառումից առնվազն 10 օր առաջ. ՊՆ
17:53 - 27 սեպտեմբերի, 2021ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը |armenpress.am|
23:22 - 27 սեպտեմբերի, 2021ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև
22:06 - 27 սեպտեմբերի, 2021ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում
21:44 - 27 սեպտեմբերի, 2021ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները
20:23 - 27 սեպտեմբերի, 2021Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
20:05 - 27 սեպտեմբերի, 2021Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին
19:08 - 27 սեպտեմբերի, 2021«ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը |tert.am|
18:33 - 27 սեպտեմբերի, 2021Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
18:13 - 27 սեպտեմբերի, 2021Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
17:55 - 27 սեպտեմբերի, 2021Խնդրում ենք զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումներին պաշտպանության նախարարի, ԳՇ պետին մասնակցությունն ապահովելու նպատակով դիմումները ներկայացնել միջոցառումից առնվազն 10 օր առաջ. ՊՆ
17:53 - 27 սեպտեմբերի, 2021