Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Կիրիլ ԱՊատրիարքի հետ։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան պատերազմին և դրա հետևանքներին։ Վեհափառը իր երախտագիտությունն է հայտնել Ռուս Եկեղեցուն՝ այդ ծանր շրջանում ցուցաբերած զորակցության համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը: Հանդիպման ավարտին Պատրիարք Կիրիլ Ա-ը Կաթողիկոսին շնորհել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` եկեղեցիների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առթիվ: [Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին]
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Ռուսիո Պատրիարք Կիրիլը ասել է, որ քաղաքական գործոնը բարդեցնում է ԼՂ հակամարտության կարգավորումը։ «Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական: Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է: Երբեմն, երբ այդ գործոնը շատ է գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», - նշել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը: |armepress.am|
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով: [ՀՀ դատախազություն]
Աշխատանքային այցով ՌԴ կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ [ՀՀ Կառավարություն]
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: [ԱԳՆ]
Երևանի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք ՀՀ-ից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել պատվաստման համար հիմք հանդիսացող ամբուլատոր բժշկական քարտերում և իրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբեր տեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցով պատվաստումներ չեն իրականացրել, այլ հիշյալ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ։ [ԱԱԾ]
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են։ Հանդիպումը կկայանա, եւ արդեն արդյունքը պարզ կլինի: Հանդիպման օրակարգային ընթացքի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյան] |armtimes.com|
Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը։ [Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն` Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը] |tert.am|
ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 180 միլիոն դրամ շուկայական արժեքով, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում տեղակայված, «հատուկ նշանակության» 6 հեկտարից ավելի մակերեսով նախկին զորամասի տարածքը 2008 թ. մարտին 58 միլիոն դրամով ուղիղ վաճառքով օտարել են մի քաղաքացու։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 2008 թ. ապրիլին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականը։ [ՀՀ Ոստիկանություն]
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ։ [Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան]
Կաթողիկոսն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար
22:21 - 12 հոկտեմբերի, 2021Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|
22:13 - 12 հոկտեմբերի, 2021Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
21:28 - 12 հոկտեմբերի, 2021ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը
21:26 - 12 հոկտեմբերի, 2021COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հակացուցումներ և կողմնակի հետևանքներ
20:51 - 12 հոկտեմբերի, 2021Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|
20:50 - 12 հոկտեմբերի, 2021Արցախում խստացվում են հակահամաճարակային միջոցառումները
20:45 - 12 հոկտեմբերի, 2021Իրանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով Հայաստանում է
20:33 - 12 հոկտեմբերի, 2021Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
20:17 - 12 հոկտեմբերի, 2021Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը
20:01 - 12 հոկտեմբերի, 2021Կաթողիկոսն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար
22:21 - 12 հոկտեմբերի, 2021Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|
22:13 - 12 հոկտեմբերի, 2021Հումանիտար ուղղությունից` մասնագիտական գործակցություն. Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
21:28 - 12 հոկտեմբերի, 2021ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը
21:26 - 12 հոկտեմբերի, 2021COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հակացուցումներ և կողմնակի հետևանքներ
20:51 - 12 հոկտեմբերի, 2021Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը |tert.am|
20:50 - 12 հոկտեմբերի, 2021Արցախում խստացվում են հակահամաճարակային միջոցառումները
20:45 - 12 հոկտեմբերի, 2021Իրանի գլխավոր դատախազն աշխատանքային այցով Հայաստանում է
20:33 - 12 հոկտեմբերի, 2021Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
20:17 - 12 հոկտեմբերի, 2021Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը
20:01 - 12 հոկտեմբերի, 2021