Մահացել է գրող, հրապարակախոս, պետական, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Նա մահացել է նախօրեին:  Այս մասին 4rd.am-ին հայտնել է Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը։ |4rd.am|

Ներկայումս ԲԿ-ների՝ կորոնավիրուսի բուժման ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում: Առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի:
Ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ, ևս 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին:
Վերջին մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 745-ի: [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]

Ներկայումս ԲԿ-ների՝ կորոնավիրուսի բուժման ստացիոնար բաժանմունքներում զբաղված է 2019 մահճակալ, ևս 382 մահճակալ զբաղված է վերակենդանացման բաժանմունքներում: Առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով՝ հասնելով 2877-ի: Ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222 մարդ, ևս 89 պացիենտ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին: Վերջին մեկ օրում պատվաստվել է 16 722 քաղաքացի, ընդհանուր պատվաստված քաղաքացիների թիվը հասել է 583 745-ի: [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան]

Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները պատշաճ վերահսկվում են, որպեսզի հնարավոր չլինի պատվաստման կեղծ սերտիֆիկատներ ստանալ:  Իրավապահները խիստ հսկողության տակ են պահում այդ գործընթացը: Շատ կարևոր է ճիշտ պահին հայտնաբերել դեպքերն ու կանխել, քանի որ նման ոչ իրավաչափ գործողությունները վնասարար են: Քաղաքացին, որը պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ձեռք բերել, կարող է հետո վարակվել: Այդպես աղճատվում է ամբողջ վիճակագրությունը։ [ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] |armenpress.am|

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։ [ԱՀ ՊԲ]

Հարևանության սկզբունքների անտեսումը և կեղծ հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես խոհեմության նշան։ Այն երկրի հասցեին մեղադրանքը, որին աշխարհը հերոս է համարում թմրամիջոցների դեմ պայքարում, ոչ մի ազդեցություն չի ունենա, բացի մեղադրողի խոսքերի հեղինակազրկումից։ [Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ Ալիևի հայտարարության մասին] |1lurer.am|

Հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն առողջացած, 5754-ը մահվան ելքով:  Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսսի 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք: [ԱՆ]

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա: «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»,-նշել է ԱԳՆ խոսնակը։ |armenpress.am|

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել սահմանազատման հարցով՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով։ «Ադրբեջանը ՀՀ-ի հետ պատրաստ է նաև բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ Հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշել է, որ դժվար է պատկերացնել  սահմանազատումն ու սահմանագծումը, երբ դրանք ոչ վաղ անցյալում խախտվել են Ադրբեջանի կողմից։ «Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք իրականացնել զինված ուժերի հայելային հետքաշում` հաշվի առնելով ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները։ Այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։»,– նշել է Փաշինյանը։ |hetq.am|

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ [Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան] |azatutyun.am|

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ [Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյան] |azatutyun.am|

Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել է Երասխի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի: Ավելին, կրակը տարածվել է և հրդեհվել քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի: Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց: [ՀՀ ՄԻՊ]

Մահացել է Վանո Սիրադեղյանը |4rd.am|

Մահացել է Վանո Սիրադեղյանը |4rd.am|

23:27 - 16 հոկտեմբերի, 2021
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը

21:06 - 16 հոկտեմբերի, 2021
Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

18:27 - 16 հոկտեմբերի, 2021
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում ՀՀ-ի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ լսումները. որոշումը կհրապարակվի սեղմ ժամկետում

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում ՀՀ-ի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ լսումները. որոշումը կհրապարակվի սեղմ ժամկետում

18:15 - 16 հոկտեմբերի, 2021
«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|

«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|

17:54 - 16 հոկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը |armenpress.am|

Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը |armenpress.am|

17:29 - 16 հոկտեմբերի, 2021
2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան |armenpress.am|

2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան |armenpress.am|

16:21 - 16 հոկտեմբերի, 2021
Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում

Դիտարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է 14 խախտում

15:46 - 16 հոկտեմբերի, 2021
Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար |armenpress.am|

Բոլոր բժշկական կենտրոններում վերահսկողություն է իրականացվում պատվաստման կեղծ սերտիֆիկատների տրամադրումը բացառելու համար |armenpress.am|

15:46 - 16 հոկտեմբերի, 2021
ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոխորհրդարանական վեհաժողովի  նիստին․ «Հայաստան» դաշինք

ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոխորհրդարանական վեհաժողովի նիստին․ «Հայաստան» դաշինք

15:23 - 16 հոկտեմբերի, 2021

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...