Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։ Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։ [ԱԳՆ]

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՌԴ նախագահը Շառլ Միշելին տեղեկացրել է ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի բացումը Հարավային Կովկասում։ Հենց այս հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպմանը։ [Կրեմլի մամուլի ծառայություն]

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում: [ՀՀ ԱԳՆ]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը: Կարանտինի ընթացքում կկիրառվեն մի շարք միջոցառումներ և սահմանափակումներ։ [Արցախի ԱՆ]

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող անձանց աճյունների որոնողական աշխատանքները այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ, որի արդյուքնում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: [Արցախի ԱԻՊԾ]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին: [ՀՀ Կառավարություն]

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ծամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ [ՀՀ ՊՆ]

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց շմոլ գազից թունավորմամբ տեղափոխված 3 երեխաները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: [ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան]

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանը կազատվի Արմավիրի մարզպետի պաշտոնից։

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմակերպությունում մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։ Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis): [ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի, հոգեբույժների խիստ պակաս. ՄԻՊ–ը՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնդիրների մասին

22:37 - 24 նոյեմբերի, 2021

Շվեդիայի վարչապետը ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել |armenpress.am|

22:20 - 24 նոյեմբերի, 2021

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

21:41 - 24 նոյեմբերի, 2021

Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելի հետ քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանը առնչվող հարցեր․Կրեմլ

21:04 - 24 նոյեմբերի, 2021

ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

20:45 - 24 նոյեմբերի, 2021

Բելառուսն ու Հայաստանը 2.5 անգամ ավելացրել են առևտրաշրջանառությունը |armenpess.am|

20:44 - 24 նոյեմբերի, 2021

Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը |tert.am|

20:17 - 24 նոյեմբերի, 2021

ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին

20:06 - 24 նոյեմբերի, 2021

Շվեդիան պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի |hetq.am|

20:04 - 24 նոյեմբերի, 2021

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

19:28 - 24 նոյեմբերի, 2021

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի (ICL) գիտաշխատող Կարապետ Մկրտչյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանի զրույցը՝ - Հայաստանի գիտության զարգացման տեսլականի, - արտասահմանից մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության, - փոքր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության, - մասնավոր ներդրողների հետ աշխատելու խաղի կանոնների ձևավորման, - մասնավոր-պետություն համագործակցության մոդելի, - զարգացման անհրաժեշտ ուղղությունների, - իրավագիտության, լեզվաբանության, տնտեսագիտության, հասարակագիտական այլ ուղղությունների զարգացման անհրաժեշտության, - գերազանցության կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության, - գիտության միջազգայնացման, - ներկայումս գիտության առաջ խնդիրներ դնելու անհնարինության, - մասնավոր-պետական համակարգ առկա անվստահության, - Հայաստանի գիտական հետաքրքրությունների հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
Loading...