ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղու Երասխ - Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով։ Աշխատանքային խումբը ղեկավարում է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, բացի նրանից ևս ինը հոգի մասնակցելու է աշխատանքներին։
Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր հատման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման։ [ՌԴ ԱԳՆ] |tert.am|
Հունվարի 14-ին՝ ժամը 18:04-ին, երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով: էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարան ՀՀ նախկին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել · Երևանում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), կամ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ, · 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ է, · բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը, 4․391․805․299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ [ՀՀ գլխավոր դատախազություն]
Այսօր՝ ժամը 15։30-ին, ԱՀ ԱԱԾ հաղորդվել է Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: [ԱՀ ԱԱԾ]
Տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։ [ՀՀ ԱԳՆ]
Հունվարի 14-ին`Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ, Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: [ՀՀ ԱԳՆ]
Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ պարտադիր կլինի: Ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում։ [Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ]
Քրեական գործ հարուցելու փաստը՝ Ձեր հիշատակած «նյութերի» հիման վրա զուրկ է որևէ տրամաբանությունից, քանզի այդ պաշտոնական նյութերում չկա որևէ անդրադարձ՝ Ձեր հիշատակած «առերևույթ» խախտումների կամ հանցանքի մասին: Ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ Դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ Դատախազություն, ինչը առանձին քննության կարիք ունի և հաստատում է ռեկտորի գնահատականը՝ «գործի» պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ: [Հայ-ռուսական համալսարանի արձագանքը Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը]
Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու վերաբերյալ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |armenpress.am|
Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
22:31 - 14 հունվարի, 2022ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ․ ԵՄ-ն կոչ է անում ջանքեր գործադրել այդ ուղղությամբ |armenpress.am|
22:18 - 14 հունվարի, 2022Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին |aliq.ge|
22:11 - 14 հունվարի, 2022Եվս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի․ԱՆ
21:59 - 14 հունվարի, 2022Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են Հայաստան
21:40 - 14 հունվարի, 2022Երկաթուղու՝ Երասխի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի իրականացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
20:48 - 14 հունվարի, 2022Ամեն ջանք կգործադրենք Գյումրիում աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին
20:40 - 14 հունվարի, 2022ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ |armenpress.am|
20:37 - 14 հունվարի, 2022Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ |hetq.am|
20:26 - 14 հունվարի, 2022Հաստատվել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ- բելառուսական միջկառավարական հանձնաժողովի կազմը
19:20 - 14 հունվարի, 2022Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

19:20 - 14 հունվարի, 2022