Արմեն Բիլյանի անարդարորեն 25 տարվա բանտարկության դատապարտման հարցը, անձնային առումով, մի մարդու ճակատագրի և նրա միայնակ ու հիվանդ մոր ու հիվանդ քրոջ ողբերգության հարցն է: Բայց կոնկրետ անձերի վերաբերող ծանրագույն այդ հանգամանքից բացի, և գուցե դրանից էլ առաջ, այս հարցն արդարության, սկզբունքայնության և բարոյականության հարց է: Ու այս խոսքի առաջին հասցեատերը ոչ միայն «իրավապահ» ու «արդարադատ» մարմիններն են, այլեւ, ու նրանցից էլ ավելի, Արմենի նախկին զինակիցները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման ղեկավարները:

Ադրբեջանական «SOCAR» ընկերությունը հերքել է բիտումի արտադրման հայ-ռուսական գործարանը գնելու մտադրության մասին լուրերը։ Գործարանը չի գործում 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո: |tert.am|

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցերը։ Նշվել է ՄԽ համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։ [Կրեմլի մամուլի ծառայություն]

Ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, այսօր վաղ առավոտյան հասել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան։ Ըստ Ուկարինայում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության՝ մոտ 90 տոննա ընդհանուր քաշով նվիրատվությունը ներառում է նաև Ուկրաինայի առաջնագծի պաշտպանության համար նախատեսված զինամթերք։

Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897-ի: Նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 8026 է: Հունվարի 22-ին կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդության պատճառով մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1520 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 9546 է: Մեկ օրում առողջացածների թիվը 127 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 109։ Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ: Մեկ օրում արվել է 5812 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 669 792 թեստավորում: [ՀՀ ԱՆ]

Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: ԿԽՄԿ-ն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: [ՄԻՊ Արման Թաթոյան]

Ազգային ժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին: Երկու թեկնածուների ընտրության ձայները բաշխվել են նույնկերպ. 68 կողմ, 0 դեմ: |1lurer.am|

Կտրականապես համաձայն չեմ այն ձևակերպումներին, թե պաշտպանի ինստիտուտը հակադիր է պետական իշխանության մարմիններին, ընդդիմադիր է. այն լրացնում է պետական մարմինների համակարգը: Այլ կերպ ասած՝ պաշտպանը, բացի այն, որ անհատական բողոքներ քննելու միջոցով արձանագրում է իրավունքի խախտումները, նպաստում խախտման վերացմանը, նաև հերթական և արտահերթ զեկույցներով, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, ՍԴ-ին օժանդակ դիրքորոշումներ ներկայացնելով՝ իրականացնում է կանխարգելիչ կարևոր գործառույթ: [Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյան] |armenpress.am|

Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Ընդգծվել է նաև ԼՂ հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: [ՀՀ կաառավարություն]

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Արփի Դավոյանը տեղյակ է խնդրի մասին. ՇՄ նախարարությունն արձագանքել է պատգամավորի հրապարակած «դեղին ձնծաղիկի» լուսանկարին

21:47 - 22 հունվարի, 2022
Աֆղանստանում կին ակտիվիստներ են անհետացել. ՄԱԿ առաքելություն |1lurer.am|

19:51 - 22 հունվարի, 2022
Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|

19:37 - 22 հունվարի, 2022
Դժվար է ասել՝ արդյոք Բայդենի վարչակազմը քաղաքականություն ունի Կովկասում. Յան Քելլի

19:01 - 22 հունվարի, 2022
Արմեն Բիլյանի նկատմամբ աղաղակող անարդարության հարցում վերջ եմ դնում հրապարակային լռությանս և կեղծիքը պարտակելու մեջ մեղադրում նրա նախկին զինակիցների ղեկավարներին. Ալեք Ենիգոմշյան

18:37 - 22 հունվարի, 2022
Թիվ 30 ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները |armenpress.am|

17:52 - 22 հունվարի, 2022
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

17:00 - 22 հունվարի, 2022
Վահագն Ալեքսանյանից պահանջում ենք  ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար․ լրագրողական կազմակերպություններ

16:52 - 22 հունվարի, 2022
Միջազգային հանրութունը շարունակում է օգնություն ցուցաբերել հրաբխի ժայթքումից տուժած Տոնգային |azatutyun.am|

16:25 - 22 հունվարի, 2022
Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու նպատակով |1lurer.am|

15:42 - 22 հունվարի, 2022

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...