Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են առևտրաշրջանառությանը, ռուսաստանցի գործարարների կողմից ՀՀ-ում ներդրումները, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ «Երկուշաբթի օրը նրանց պատվիրակությունները գալու են Թուրքիա։ Գալիս են մեզ համոզելու՞․ կներեք, թող իրենց նեղություն չտան։ Անվտանգության երաշխիք հանդիսացող ՆԱՏՕ-ին անդամակցությանը մենք «այո» չենք ասի, որովհետև այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի լինել անվտանգության կազմակերպություն, և կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։
Աս տարվա հուլիսի 1-ից Երևանի բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն օրենքը ՀՀ մարզերի վարչական կենտրոններում կգործի 2023թ․ հուլիսի 1-ից, իսկ մարզային այլ բնակավայրերում՝ 2024թ․ հուլիսի 1-ից։ [ԱՆ]
Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն նախատեսված ընթացակարգերով մեխանիզմներ: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է: [ՀՀ վարչապետը ՀԱՊԿ գագաթնաժողովին] |armenpress.am|
Պուտինն ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել․ «Պետք է ավելացնել փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ գծով մեր բնական գործընկերների հետ։ Ի դեպ, մեր կարծիքով, տեղին և ճիշտ կլիներ, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ տրամադրելը, դա մենք պետք է քննարկենք»։ |civilnet.am|
Դատախազությունը կրկին չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն ետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը առարկություններ է ներկայացրել վերադաս դատախազին: [Հակակոռուպցիոն կոմիտե]
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել: Բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են: Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը։ [«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյան]
Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով երկու համածառայակիցներին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը: [Քննչական կոմիտե]
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր առավոտյան ժամը 8։00-ից ավտոերթեր էին իրականացնում: Երևան մտնող հիմնական մայրուղիներից ավտոերթերով մայրաքաղաք հասած ցուցարարներից 91-ը բերման է ենթարկվել: [Ոստիկանություն] |factor.am|
Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ ինքը «կալանավորվել է շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ, և որի միակ իրական նպատակն իր և իր ընկերների վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»։
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձնազրույց են ունեցել
22:58 - 16 մայիսի, 2022Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան
21:54 - 16 մայիսի, 2022Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը |armenpress.am|
20:58 - 16 մայիսի, 2022ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպությունը կընդլայնվի նոր անդամների շնորհիվ |armenpress.am|
20:08 - 16 մայիսի, 2022Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար |1lurer.am|
19:55 - 16 մայիսի, 2022Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը |armenpress.am|
19:50 - 16 մայիսի, 2022Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հրաժարական է ներկայացրել |shantnews.am|
19:37 - 16 մայիսի, 2022Հուլիսի 1-ից Երևանում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի միայն անկանխիկ
19:34 - 16 մայիսի, 2022Վարչապետը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ հանդիպմանը անդրադարձել կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին
18:59 - 16 մայիսի, 2022ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
18:50 - 16 մայիսի, 2022Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձնազրույց են ունեցել

18:50 - 16 մայիսի, 2022