«Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ԱԱԾ շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց։
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում։ |news.am|

«Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ԱԱԾ շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց։ Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում։ |news.am|

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվեց եւ ավարտվեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի՝ Իշխան Վահանյանի գործով ապացույցների հետազոտումը։ Նիստի ժամանակ Վահանյանն ասաց, որ վիրավորվելուց հետո սկզբում Ստեփանակերտի, ապա Խնձորեսկի հոսպիտալներում իրեն վիրահատել են, հետո ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ եւս մեկ վիրահատություն է եղել։ Դատախազը, սակայն, ասաց, որ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե, ինչպես նշեց ամբաստանյալը, վիրահատություններ։ Դատարանը նկատեց, որ փաստաթղթերից մեկը վերնագրված է «Վիրահատության հիմնավորում»։ Բայց, ըստ դատախազի, այդ փաստաթղթի բովանդակության մեջ վիրահատության մասին ոչինչ նշված չէ։ Դատախազի ենթադրությամբ՝ դա, ըստ ամենայնի, ձեւաթղթի ձեւն է։

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին.
 «Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։
 Ակնկալում ենք հրապարակավ դիրքորոշում հայտնել ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, դիրքորոշում հայտնել՝ արդյո՞ք Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են ձեր աջակցությանը»:

«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին. «Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։ Ակնկալում ենք հրապարակավ դիրքորոշում հայտնել ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, դիրքորոշում հայտնել՝ արդյո՞ք Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են ձեր աջակցությանը»:

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունն առաջադրված մեղադրանքում, որը վերաբերում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։ Տղաներն արդարացվեցին հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։

ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան»-ի իրավասու անձինք ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված բուհում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ և 2018-2021 թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով 99 միլիոնից ավելի ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց: Հարուցվել է քրգործ: [ԱԱԾ]

 Հունիսի 18-ին Երևանի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարանում մեքենան վարելիս կանգնեցրել է «Ինֆինիտի» մակնիշի մեքենան, մոտեցել վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, իսկ հաջորդ օրը 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ ծեծել են խոսակցությանը միջամտած անձանցից մեկին: Ավելի ուշ Նիգավանի աղբանոցին հարակից տարածքում խոսակցության ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 27-ամյա երկու անձ մահացել է, 5 անձ՝ տեղափոխվել ԲԿ-ներ: [ՔԿ]

Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։ «Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որ «եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է դրան», - գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Թվիթերում։ |news.am|

Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Մակրոնի դաշինքը չի ստացել Ազգային ժողովում մանդատների բացարձակ մեծամասնությունը։ ՆԳՆ-ի տվյալներով «Միասի՛ն» դաշինքը ստանալու է 245 մանդատ, իսկ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն»-ը՝ 131։ «Ազգային միավորում» կուսակցությունն ու «Հանրապետականները» ստանալու են 89 և 61 մանդատ համապատասխանաբար։ |tert.am|

Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդ տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: [ՀՀ ոստիկանություն]

«Դիմադրություն» շարժման հավաքն ԱԱԾ-ի մոտ ավարտվեց. հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին |news.am|

«Դիմադրություն» շարժման հավաքն ԱԱԾ-ի մոտ ավարտվեց. հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին |news.am|

22:12 - 20 հունիսի, 2022
ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

21:06 - 20 հունիսի, 2022
Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

20:55 - 20 հունիսի, 2022
Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

20:36 - 20 հունիսի, 2022
Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ

Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ

20:16 - 20 հունիսի, 2022
«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ». Իոաննիսյան

«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ». Իոաննիսյան

19:55 - 20 հունիսի, 2022
Վահագն Խաչատուրյանն ստորագրել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը

Վահագն Խաչատուրյանն ստորագրել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը

19:33 - 20 հունիսի, 2022
Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

Վարդազարյանի հրապարակած ձայնագրության առնչությամբ «Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին

18:50 - 20 հունիսի, 2022
Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի
 |hetq.am|

Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի |hetq.am|

18:30 - 20 հունիսի, 2022
ԿԲ-ն պատժամիջոցներ է կիրառել մի շարք փոխանակման կետերի նկատմամբ

ԿԲ-ն պատժամիջոցներ է կիրառել մի շարք փոխանակման կետերի նկատմամբ

18:26 - 20 հունիսի, 2022

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...