ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը դեռևս պատրաստ չէ։ Օգոստոսի 1-ին ՀՀ-ում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝ երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի։ [Արցախի ՏԿԵ նախախար Հայկ Խանումյան] |artsakhpress.am|
Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։ [Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան] |artsakhpress.am|
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։ [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել։Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են ՌԴ-ի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության։Նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին։ |armenpress.am|
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Պետքարտուղարը լարվածությունը նվազեցնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն սկսել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ «Միասին աշխատում ենք դեէսկալացիա և բաց շփումներ ապահովելու ուղղությամբ։ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային են երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր հարցերի շուրջ հստակ առաջընթացի հասնելը։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ»,- թվիթերյան էջում գրել է Միշելը։ |armenpress.am| |armenpress.am|
Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը: [ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆ] |armenpress.am|
Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թ. փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։ [ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար]
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: [ՌԴ ՊՆ] |armenpress.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:
Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 լեհ ուխտավոր է զոհվել |azatutyun.am|
21:10 - 06 օգոստոսի, 2022Հայաստանի սահմանից գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն. Հայկ Խանումյանը ներկայացրել է՝ ինչպես կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով |artsakhpress.am|
20:48 - 06 օգոստոսի, 2022Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը |1lurer.am|
20:45 - 06 օգոստոսի, 2022Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ. Վարդանյան
19:48 - 06 օգոստոսի, 2022ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը |armenpress.am|
17:00 - 06 օգոստոսի, 2022Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները
16:27 - 06 օգոստոսի, 2022Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով
15:47 - 06 օգոստոսի, 2022Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
15:30 - 06 օգոստոսի, 2022Երկար զրույց գիտության շուրջ [21] Լևոն Աբրահամյան | Գայանե Շագոյան
15:25 - 06 օգոստոսի, 2022Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա |armenpress.am|
15:07 - 06 օգոստոսի, 2022Խորվաթիայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 լեհ ուխտավոր է զոհվել |azatutyun.am|

15:07 - 06 օգոստոսի, 2022