Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի, ավելի քան 12 հազար մարդ տուժել է, ավերվել է 5606 շենք։ 
Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ երկրաշարժից հետո՝ ժամը 17։00-ի սահմաններում, Իսկենդերուն նավահանգստի պահեստի բեռնարկղերից մեկը անհայտ պատճառով շրջվել է և բռնկվել։ «Ծուխը նկատելուց հետո հրդեհին միջամտել են նավահանգստի և քաղաքապետարանի հրշեջները», - նշում է հեռուստաալիքը։

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի, ավելի քան 12 հազար մարդ տուժել է, ավերվել է 5606 շենք։ Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ երկրաշարժից հետո՝ ժամը 17։00-ի սահմաններում, Իսկենդերուն նավահանգստի պահեստի բեռնարկղերից մեկը անհայտ պատճառով շրջվել է և բռնկվել։ «Ծուխը նկատելուց հետո հրդեհին միջամտել են նավահանգստի և քաղաքապետարանի հրշեջները», - նշում է հեռուստաալիքը։

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և  1-8-րդ դասարանների, արտադպրոցական ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։  Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։ [Արցախի ԿԳՄՍՆ]

ՀՀ վարչական դատարանը վերացրել է «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու որոշումը։ Հիշեցնենք՝ այն կասեցվել էր դատարանի՝ 2022 թ․ նոյեմբերի 25-ի որոշմամբ։ ՕԴՔԿ ՊՈԱԿ–ի աշխատակիցները այն համոզմանն են, որ շինարարությունը անհամատեղելի է իրենց գործունեության հետ եւ վտանգում է գիտաշխատողների կյանքն ու առողջությունը, մինչդեռ կառուցապատող ընկերությունը պնդում է, որ առկա չէ որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ ՊՈԱԿ–ին պատճառված կամ պատճառվելիք վնասը։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
  Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանհետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
 Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: [ՀՀ կառավարություն]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:   Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանհետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:  Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: [ՀՀ կառավարություն]

Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյան] |armenpress.am|

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1498-ի, 8533 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերին։

« |tert.am|

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1498-ի, 8533 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերին։ « |tert.am|

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: [ՀՀ ԱԳՆ]

Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։ |armenpress.am|

Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է, և այն չի կարող ազդել մեր երկրի սեյսմիկ իրավիճակի վրա. սեյսմոլոգ
Արևելաանատոլիական բեկվածքը բավականին հայտնի է ուժեղ երկրաշարժեր ծնելու իր պոտենցիալով և զիջում է Հյուսիսանատոլիական բեկվածքին: Այս  երկուսն էլ այսօրվա Հայաստանի տարածքով չեն անցնում: Հյուսիսանատոլիական բեկվածքի մի փոքր ճյուղերից մեկը Անիից մտնում է դեպի Գյումրի և դուրս է գալիս Սպիտակի օջախային գոտի, բայց հավանականությունը, որ այդ ճյուղը կաշխատի և Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ կլինի, շատ ցածր է և նույնիսկ անհավանական է։ [«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյան]

Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է, և այն չի կարող ազդել մեր երկրի սեյսմիկ իրավիճակի վրա. սեյսմոլոգ Արևելաանատոլիական բեկվածքը բավականին հայտնի է ուժեղ երկրաշարժեր ծնելու իր պոտենցիալով և զիջում է Հյուսիսանատոլիական բեկվածքին: Այս երկուսն էլ այսօրվա Հայաստանի տարածքով չեն անցնում: Հյուսիսանատոլիական բեկվածքի մի փոքր ճյուղերից մեկը Անիից մտնում է դեպի Գյումրի և դուրս է գալիս Սպիտակի օջախային գոտի, բայց հավանականությունը, որ այդ ճյուղը կաշխատի և Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ կլինի, շատ ցածր է և նույնիսկ անհավանական է։ [«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյան]

Այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել։ Այս մասին հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը՝ նշելով, որ Մալաթիայում զոհվածները ամուսիններ են։ |azatutyun.am|

Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից․ Արցախի ԱԳՆ-ն՝ գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ

Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից․ Արցախի ԱԳՆ-ն՝ գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ

23:51 - 06 փետրվարի, 2023
Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը

23:46 - 06 փետրվարի, 2023
Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել

Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել

22:35 - 06 փետրվարի, 2023
Փետրվարի 7-8-ը Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Փետրվարի 7-8-ը Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

22:16 - 06 փետրվարի, 2023
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-ի

22:01 - 06 փետրվարի, 2023
Փետրվարի 7-ից Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարանների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը

Փետրվարի 7-ից Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարանների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը

21:23 - 06 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

21:17 - 06 փետրվարի, 2023
Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը

20:35 - 06 փետրվարի, 2023
Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը

Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը

20:16 - 06 փետրվարի, 2023
Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

Քննարկվում է երկրաշարժից տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

19:49 - 06 փետրվարի, 2023

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...