Infocom
21.1K subscribers
11.4K photos
850 videos
7 files
31.2K links
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ [email protected]
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am
Download Telegram
🗣 Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագծին.

📄 Նշենք, որ ըստ հիմնավորման նախաձեռնությունը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով նախատեսվում էր կրճատել պարտադիր ծառայության ժամկետը՝ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնելու հաշվին։

🔸 Տիգրան Աբրահամյանը նշում է, որ «Կառավարության «հիմնավորումը» հենց միայն ակտիվ համալրումների առումով չի համապատասխանում իրականությանը․ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել, յուրաքանչյուր տարի, հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել»:

🔸 Գեղամ Մանուկյանն էլ շատ լավ մշակված նախընտրական քայլ անվանեց նախագիծը. «Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։ Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ»։
👍144😁2
🅿️🚘 Սեպտեմբերի 13-ից Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

[Երևանի քաղաքապետարան]
👍8👎1😁1
🗣 Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

📣 «Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով», - նշել է Տեր-Պետրոսյանը:
👍11👎83😁2😡1
🤝 Փաշինյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։
👍20😡72
📌 Արա Նռանյանը ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
👍8😡7
Օրվա կարեւորը՝ #միվոյսով
🇦🇲🇺🇸 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը:

📌 Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է.

🗣 «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է՝ ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

[ՀՀ կառավարություն]
18😁6👍4👎1😡1
Infocom
Այսօր առավոտյան ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
‼️ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն առնչվող գործի համատեքստում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։

🔸 Կատարվում է նախաքննություն։

🗣 Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հետ զրույցում:
👍9😁4👎21
🇧🇷 Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար և դատապարտվել 27 տարի 3 ամսվա ազատազրկման։

📍 Նրա փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատավճիռը։ Նախկինում Բոլսանարուն հայտարարել է, որ իր դեմ քրգործ են հարուցել, որ թույլ չտան մասնակցել 2026թ. նախագահական ընտրություններին։ Նա իր հանդեպ մեղադրանքներն անվանել էր «վհուկների որս»։

🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս դատավճիռն անվանել է «անակնկալ», իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «անարդարացի» է անվանել այն և նշել՝ «Միացյալ Նահանգները համապատասխան ձևով կարձագանքի այս վհուկների որսին»:

💬 Բրազիլի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով. «Ռուբիոյի պառնալիքները, նրա հայտարարությունը, որն ուղղված է բրազիլական իշխանությունների դեմ և անտեսում է փաստերն ու համոզիչ ապացույցները, չեն վախեցնի մեր ժողովրդավարությանը»: |armenpress.am|
😁3👍1
Infocom
ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
👩‍⚖️ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. քննիչը, սակայն, դատարան երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:
👎7👍6😁1
🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։

‼️ Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

[ՀՀ ԱԳՆ խոսնակ]
👍32👎6
🇦🇲 Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է նախատեսվող «Թրամփի ուղու» վրա: 

🗣 Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

💬 «Վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունն այդտեղ գործելու է: Ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, անկախ դրանից, մեր ընդհանուր մաքսային քաղաքականությունը տոտալ է, այսինքն՝ մենք մեր բոլոր սահմաններին առևտրի դյուրինացման ուղղությամբ բարեփոխումներ ենք անում»,- նշեց Հակոբյանը: |armenpress.am|
👍10😁92
🇦🇲🇷🇺 Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները ոչ թե կրտսեր եղբայր-մեծ եղբայր հարաբերություններ են, այլ ուղղակի գործընկերային հարաբերություններ են։ Սա այն է, ինչին մենք իրականում հասել ենք վերջին 4 տարիների ընթացքում:

📍 Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի նստեն Հայաստանի իշխանությունների ինքնուրույն որոշումների հետ։ Հայաստանի իշխանությունն աշխատում է Հայաստանի բնակիչների, Հայաստանի Հանրապետության բարօրության, ծաղկման համար։ Դրա համար հայկական կառավարությունը, իշխանությունը ինքնուրույն պետք է որոշի, թե ում հետ ինչպես առևտուր անի, դիվանագիտական հարաբերություններ ունենա:

[Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ RTVI-ին տված հարցազրույցում] |armenpress.am|
👍16😁87
🪖 Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։

🇦🇲❗️ ՀՀ ՊՆ-ից հայտնել են՝ Հայաստանը չի մասնակցում նշված զորավարժությանը: |1lurer.am|
13👍8👎1
Վանաձորի ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել համայնքի հետ


🔎🏞 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է Վանաձոր քաղաքի զբոսայգիներից մեկի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթը և պարզել, որ այգու հիմնանորոգումը իրականացվել է այնպիսի ընկերությունների կողմից, որոնք փոխկապակցված են համայնքի ավագանու անդամների և նրանց ընտանիքների, ինչպես նաև քաղաքային նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։

Հոդվածն ամբողջության կարդացեք այստեղ
😡10😢6😁1
Infocom
‼️ Սպանվել է ամերիկացի պահպանողական ակտիվիստ, Թրամփի աջակից Չարլի Քըրքը: 🇺🇸 Նրա վրա կրակել են Յուտայի համալսարանում անցկացվող միջոցառման ժամանակ, երբ նա պատասխանում էր հավաքվածների հարցերին՝ մասսայական կրակոցների վերաբերյալ: Ըստ լրատվամիջոցների՝ շտապօգնության…
🇺🇸📣 Թրամփը հայտարարել է, որ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է:

🗣 «Կարծում եմ՝ մենք նրան բռնել ենք», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։

🗞 NY POST-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ կրակոցների մեջ կասկածվողը 22-ամյա Յուտայի բնակիչ է։ |azatutyun.am|
👎2
Infocom
🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։ ‼️ Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ…
🇦🇲🇹🇷 Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

🔸 «Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

🔸 Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև»:

[ՀՀ ԱԳՆ]
👍8😡8😁41
⚖️ Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության նոր դեպք է բացահայտել․ կա կալանավորված անձ։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեն։

📌 Քրեական վարույթի շրջանակներում մի քանի հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ |civilnet.am|