Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել |azatutyun.am|

ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներում ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ցրել է բազմաթիվ անհնազանդ, պաղեստինամետ ցուցարարների մի քանի բուհերում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, հաղորդում է Reuters-ը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը սոցցանցերում հայտնել է, որ 210 հոգի ձերբակալվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, և հարյուրավորը՝ այլ բուհերում գիշերը և հինգշաբթի օրը: Հինգշաբթի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանները սկսել էին քանդել ուսանողների ստեղծած բարիկադները։ Ուսանողները պնդել էին` անվտանգության ուժերն իրենց ահաբեկելու նպատակով լուսաձայնային նռնակներ ու ռետինե գնդակներ են կիրառել։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում Պաղեստինին աջակցելու զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։ Ոստիկանությունը նախօրեին ուժ էր կիրառել նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկացիներն իրավունք ունեն բողոքելու, բայց ոչ բռնություն սանձազերծելու: «Գույքի ոչնչացումը խաղաղ բողոք չէ», - ասել է նա Սպիտակ տանը:
10:11 - 03 մայիսի, 2024
Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից առևտրային կապերը խզելուն
 |armenpress.am|

Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից առևտրային կապերը խզելուն |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու որոշմանը:  Կացն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում:  «Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստները Իսրայելից ներմուծման և արտահանման համար։ Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը՝ արհամարհելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը, անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,–ընդգծել է նախարարը: Նա հավելել է՝ հանձնարարել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին անհապաղ կառավարության բոլոր համապատասխան կողմերի հետ զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքներ գտնելով՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա։  «Իսրայելը դուրս կգա հզոր և համարձակ տնտեսությամբ: Մենք հաղթում ենք, իսկ նրանք կորցնում»,–շեշտել է Իսրայելի արտգործնախարարը:  Ավելի վաղ Bloomberg–ը գրել էր, որ Թուրքիան մայիսի 2–ից դադարեցրել է Իսրայել արտահանումները և ներմուծումներն Իսրայելից: Թուրքիան, սակայն, պաշտոնապես չի հայտարարել այդ մասին:
20:57 - 02 մայիսի, 2024
Իրանի գերագույն առաջնորդը երախտագիտություն է հայտնել երկրի զինված ուժերին |azatutyun.am|

Իրանի գերագույն առաջնորդը երախտագիտություն է հայտնել երկրի զինված ուժերին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հրապարակավ երախտագիտություն է հայտնել զինված ուժերին: Խամենեիի մեկնաբանությունները հետևել են երկու օր առաջ ենթադրաբար Իսրայելի կողմից իրանական Սպահան քաղաքի վրա օդային հարձակմանը: «Առաջնային հարցն այն չէ, թե քանի հրթիռ արձակվեց և դրանցից քանիսը խոցեցին իրենց թիրախները, կարևորն իրականում այն է, որ Իրանն այդ գործողության ընթացքում ցույց տվեց իր կամքի ուժը», - տեղական պաշտոնական լրատվամիջոցների վկայությամբ՝ ասել է Խամենեին: Գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին կոչ է արել «անդադար հետամուտ լինել ռազմական արդիականացմանը և սովորել թշնամու մարտավարությունը»: Ապրիլի 19-ին լրացավ Ալի Խամենեիի ծննդյան 85-ամյակը: Այդ օրը ելույթ ունենալով մզկիթում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին չի հիշատակել Սպահանի վրա հարձակումը:
20:02 - 21 ապրիլի, 2024
G7-ը կքննարկի Իսրայելի հարձակումն Իրանի վրա |news.am|

G7-ը կքննարկի Իսրայելի հարձակումն Իրանի վրա |news.am|

news.am: Մեծ յոթնյակի (G7) երկրներն ապրիլի 19-ին Իտալիայում արտգործնախարարների հանդիպմանը կքննարկեն Իրանի տարածքին Իսրայելի ենթադրյալ հարվածի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։«Կանադայի ԱԳՆ-ն ինձ տեղեկացրել է Իրանում գիշերային պայթյունների մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք դա կքննարկենք արտգործնախարարների հետ այսօր առավոտյան Իտալիայում կայանալիք G7-ի նիստում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Հյուրընկալելով հանդիպումը Կապրի կղզում՝ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին X-ում ասել է, որ Իսրայելի ենթադրյալ հարվածից հետո իրավիճակի զարգացումը կքննարկվի աշխատանքային վերջին օրվա առավոտյան նիստում, երբ սպասվում է վերջնական հայտարարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։  
13:33 - 19 ապրիլի, 2024
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ |armenpress.am|

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության դիրքերին երկրի հարավում՝ պատճառելով նյութական վնաս: Այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ «Այսօր ժամը 02։55-ին հակառակորդ Իսրայելը պաղեստինյան օկուպացված տարածքներից հրթիռակոծել է երկրի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերը, ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել»,- նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
12:58 - 19 ապրիլի, 2024
Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին |tert.am|

Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին |tert.am|

tert.am: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։ «ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շարունակում է կոչ անել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և կրկնում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ լինեն ռազմական հակամարտությունների ժամանակ»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի X-ի հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
11:30 - 19 ապրիլի, 2024
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի վրա

Միացյալ Նահանգները դեմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևին։ Այս մասին գրում է Reuters-ը։ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին։ Այս քվեն չի նշանակում, որ դեմ ենք Պաղեստինի պետականությանը, փոխարենը հստակեցնում է, որ այն պետք է լինի երկու կողմերի միջև բանակցությունների արդյունք»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը իր հայտարարության մեջ՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպամ Ռիյադ Մանսոուրը քվեարկությունից հետո հայտարարել է․ «Փաստը, որ այս բանաձևը չանցավ, չի կոտրի մեր կամքը և պարտության չի մատնի մեր վճռականությանը։ Մենք չենք դադարեցնի մեր ջանքերը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։
10:52 - 19 ապրիլի, 2024
Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|

Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|

tert.am: Իսրայելը ներկայումս կանգնած է գոյության սպառնալիքի առաջ, և երկրին անհրաժեշտ է ազգային միասնություն, հինգշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք պետք է ջախջախենք Գազայի հատվածում ահաբեկչական առանցքը, ազատենք պատանդներին և ետ մղենք Իրանի կողմից բխող ամբողջական վտանգը. սրանք շատ մեծ խնդիրներ են, որոնք պահանջում են երկու բան. առաջինը վճռականությունն է, երկրորդը՝ միասնությունը։ Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով։ Այն պետք է վերանա հենց հիմա, քանի որ մենք կանգնած ենք էկզիստենցիալ սպառնալիքի առաջ, իսկ էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում մենք միավորում ենք ուժերը, ոչ թե բաժանում դրանք: Սա է ամենակարեւորը»,- ասել է նա։
10:06 - 19 ապրիլի, 2024
Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին

Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։  Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։ Իրանի ՊՆ պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հրթիռային հարձակում չի եղել, պայթյունների ձայնն էլ ՀՕՊ-ի աշխատանքից է եղել։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին հարձակման մասին։ Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները, և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։
09:29 - 19 ապրիլի, 2024
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
 |armenpress.am|

Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով: Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում: «Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: Այս կապակցությամբ հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները՝ հօգուտ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, հումանիտար ծանր իրավիճակի թեթևացման և ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման պայմանների ստեղծման»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:17 - 16 ապրիլի, 2024
Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում
 |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում ։ Այս մասին նշված է Իրանի արտգործնախարարության Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Աբդոլահիանն ընդգծել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ողջունում լարվածության աճը տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելը ցանկանա սադրանքներ իրականացնել, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի անհապաղ, ավելի կոշտ և լայնածավալ։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում։
20:45 - 15 ապրիլի, 2024