ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել |azatutyun.am|
10:11 - 03 մայիսի, 2024

ԱՄՆ-ի համալսարաններում ցույց անող ավելի քան 210 մասնակից է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներում ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ցրել է բազմաթիվ անհնազանդ, պաղեստինամետ ցուցարարների մի քանի բուհերում, այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, հաղորդում է Reuters-ը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը սոցցանցերում հայտնել է, որ 210 հոգի ձերբակալվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, և հարյուրավորը՝ այլ բուհերում գիշերը և հինգշաբթի օրը:

Հինգշաբթի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանները սկսել էին քանդել ուսանողների ստեղծած բարիկադները։ Ուսանողները պնդել էին` անվտանգության ուժերն իրենց ահաբեկելու նպատակով լուսաձայնային նռնակներ ու ռետինե գնդակներ են կիրառել։

ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում Պաղեստինին աջակցելու զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։ Ոստիկանությունը նախօրեին ուժ էր կիրառել նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկացիներն իրավունք ունեն բողոքելու, բայց ոչ բռնություն սանձազերծելու:

«Գույքի ոչնչացումը խաղաղ բողոք չէ», - ասել է նա Սպիտակ տանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել