Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով
 |factor.am|
12:23 - 03 մայիսի, 2024

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով |factor.am|

factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետ կապված Վաշինգտոնի առաջադրած պայմանի պատճառով։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

«Այսօր հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են ԱՄՆ, ինչը վրացական կողմը մերժել է։ Այս կապակցությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ՝ վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Վերապահումներով այց կատարելը չի ​​համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա»,- ասվում է պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել